01 սեպտեմբերի 2023

Օգոստոսի 28-30 Ժնևում կայացավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների փորձագիտական համաժողովը: Փորձագիտական  այս համաժողովները կազմակերպվում են 2014 թվականից ի վեր՝ կապ ապահովելով կլիմայական տեղեկատվության տրամադրողների և օգտագործողների միջև և ծառայելով որպես յուրօրինակ հարթակ համագործակցության, գաղափարների և փորձի փոխանակման, հայեցակարգերի, մեթոդաբանությունների  քննարկման և գործնական ուղեցույցների մշակման համար:

Այս տարի միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր ազգային վիճակագրական գերատեսչությունների դերը քաղաքականություն մշակողներին կլիմայական տվյալների տրամադրման,  հանրությանը կլիմայի փոփոխության զարգացումների իրազեկման, կլիմայի փոփոխության հետ կապված վիճակագրության և ցուցանիշների տարածման,  հաղորդակցման ռազմավարությունների բարելավման, կառավարության շահառուներին Փարիզյան համաձայնագրով նախատեսված ջերմոցային գազերի գույքագրման, մեղմման և հարմարվողականության գործողությունների մասով հաշվետվողականության պահանջների իրականացմանն ուղղված աջակցության և այլ գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներ՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանը, Բնապահպանության վիճակագրության բաժնի ավագ մասնագետ Նաիրա Մանդալյանը  և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի գենդերային և սոցիալական խոցելիության հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանը, ովքեր ներկայացրեցին Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող վիճակագրության առկայության և հավաստիության վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև արդար անցում ապահովելու համար պահանջվող գենդերային և սոցիալական խոցելիության ցուցանիշները: Նելլի Բաղդասարյանը և Աստղիկ Միրզախանյանը ելույթներից բացի համաժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացրել էին նաև թեմատիկ հոդվածներ:

 

Նելլի Բաղդասարյանը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, հոդված և շնորհանդես

Աստղիկ Միրզախանյան, Դիանա Հարությունյան՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիր, հոդված և շնորհանդես

Համաժողովի օրակարգը, խոսնակների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև բոլոր մնացած ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:

 

Սեպտեմբեր 2023 Երևանի քաղաքապետարանում համայնքային էներգետիկ կառավարման բաժին է ստեղծվել՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի հետ համագործակցության շրջանակում Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2023 Քննարկվել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված «Շինարարական կլիմայաբանություն» վերանայված շինարարական նորմերի նախագիծը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2023 Կայացավ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների տարեկան փորձագիտական համաժողովը Կարդալ ավելին
Օգոստոս 2023 ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում Երևանը կունենա Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագիրը (ԿԷԿԳԾ) Կարդալ ավելին
Հուլիս 2023 Ընդունվել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացման 2023-2026թթ միջոցառումների ծրագիրը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (30)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (83)
ԵՄ-ն կլիմայի համար (49)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (13)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (1)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (1)
Շինարարական գլոբալ արդյունաբերության մատակարարման շղթայի եվ դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման (1)