29 նոյեմբերի 2022

Նոյեմբերի 28-ին Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է  «ՀՀ քաղաքային կանաչ տնկարկների բարելավման և օպտիմալացման խնդիրները՝ կապված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետ» ուղեցույցի նախագիծը: Ուղեցույցը մշակվում է  «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի կողմից և նպատակ ունի նպաստել քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարման բարելավմանը և նոր գործելաոճերի կիրառմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող փոփոխությունները:

Կատարված աշխատանքների շրջանակում դիտարկվել է Երևանի, Գյումրու և Վանաձորի կանաչ ենթակառուցվածքների առկա վիճակը, դրանցում օգտագործված ծառաթփային տեսակաշարը և կլիմայի կանխատեսվող փոփոխության դեպքում դրանց հարմարվողականության ու փոփոխության առանձնահատկություններն ու հնարավորությունները: Վերջնականացվելուց հետո ուսումնասիրության արդյունքներն օգտագործվելու են նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ներկայումս Երևան քաղաքի համար մշակվող հարմարվողականության ծրագրի աշխատանքներում:

Աշխատանքային քննարկմանը մասնակցեց Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարարությունների, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՄԱԶԾ 24 ներկայացուցիչ:

 

Դեկտեմբեր 2022 Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրման թեմաներով վերապատրաստվել է 248 որոշում կայացնող Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 COP27-ի արդյունքերի քննարկում Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (43)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (8)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)