Մայիսի 31-ից հուլիսի 12-ը ժամանակահատվածում «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել և անցկացվել են «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ). հիմնարար սկզբունքները» և «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» դասընթացները:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի, օդերևութաբանության, կլիմայի, անտառների մոնիթորինգի ծառայությունների 13 աշխատակից մասնակցել է համապատասանաբար 40 և 30-ժամյա վերապատրաստումներին և ստացել հավաստագրեր:
Դասընթացների ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի գործընկերներին շարունակական համագործակցության համար՝ նշելով, որ մասնակիցները մեծապես գնահատում են դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, որոնք կօգնեն նրանց առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
Հիշեցնենք, որ 2020-2021թթ.-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազկակերպվել են «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» և «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» վերապատրաստումները: