Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ևս 179 ուսուցիչ վերապատրաստվել է կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով
27 օգոստոսի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ևս 179 ուսուցիչ վերապատրաստվել է կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով

Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt

Օգոստոսի 24-26-ը կայացավ հանրակրթական դպրոցների և քոլեջների ուսուցիչների համար կրթական ծրագրերում կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաները ներառելու շուրջ հերթական եռօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ:


Դասընթացի նպատակն էր խրախուսել կլիմայի փոփոխության թեմաների ներառումը կրթական ծրագրերում, հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն առնչվող հարցերին և դասավանդվող տարբեր առարկաներում դրանց ինտեգրման հնարավորություններին, ինչպես նաև նպաստել դպրոցների կողմից կլիմայի փոփոխությանը հարմարվողականության նախագծերի մշակմանը։


Եռօրյա դասընթացին մասնակցեց ՀՀ բոլոր մարզերի 136 հանրակրթական դպրոցը ներկայացնող 179 ուսուցիչ:


 



Կիսվել