Հայ
Eng
Դպրոցականների համար նախատեսված կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաներով հերթական մրցույթը ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում
01 նոյեմբերի 2022

Դպրոցականների համար նախատեսված կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաներով հերթական մրցույթը ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում

Alt

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների համար նախատեսված հերթական մրցույթը:


Մրցույթի  նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության հարմարվողա­կանության վերաբերյալ՝ խրախուսելով նրանց մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:


Մրցույթին կարող են մասնակցել դպրոցներ կամ այլ կրթական կազմակերպություններ (ակումբներ, խմբակներ, ՀԿ-ներ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ և այլն)։


Մրցույթին ներկայացված աշխատանքները կարող են ներառել, սակայն, չեն սահմանափակվում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը վերաբերող հետևյալ թեմաներով․


  • Վտանգավոր եղանակային երևութներին և աղետներին դիմակայում և արձագանքում, համայնքների դիմակայունության բարձրացում,
  • Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • Մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,
  • Գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,
  • Անտառների պահպանում, հրդեհների կանխարգելում,
  • Էկոտուրիզմի զարգացում
  • Բնահեն լուծումների կիրառում
  • Կենսաբազմազանության պահպանում։

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով.


  • 1-ին փուլ. «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրի ներքո մինչև նոյեմբերի 24-ը իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացում, հաշվետվության ներկայացում, և էլեկտրոնային հայտի լրացում ։
  • 2-րդ փուլ. Իրականացված աշխատանքի առցանց ներկայացում ՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-19:00 Zoom հարթակի միջոցով։ Այս փուլ անցնելու մասին տեղեկատվությունը և համապատասխան հղումը մասնակիցները կստանան էլ․փոստի միջոցով։
  • 3-րդ փուլ. Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ին։

Նոյեմբերի 2-ին, 14:00 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի փորձագետների հետ կանցկացվի աշխատանքների նախապատրաստման և ձևակերպման վերաբերյալ առցանց խորհրդատվական հանդիպում/քննարկում, որը բաց է բոլոր հետաքրքրվածների համար: Հանդիպմանը կարելի միանալ https://undp.zoom.us/j/84798176734?pwd=TEp1UlhZT2pkTURJaFVsWDNCTmc5QT09 հղումով:


 


ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ



Կիսվել