Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Հայաստանում սելավների ռիսկի կառավարման աշխատաժողովի հերթական հանդիպումը
18 օգոստոսի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Հայաստանում սելավների ռիսկի կառավարման աշխատաժողովի հերթական հանդիպումը

Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի նախաձեռնությամբ ստեղծված սելավների ռիսկի կառավարման խնդիրներին նվիրված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:  Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՄԱԶԾ փոխձագետներից կազմված աշխատանքային խմբի նպատակը երկրում սելավների ռիսկի նվազեցման, պատրաստվածության ապահովման, պատշաճ արձագանքման և հետևանքների արդյունավետ վերացման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկությունների փաթեթի ձևավորումն է:


Հանդիպման ընթացքում ներկա Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ՄԱԶԾ փորձագետների հետ միասին քննարկել են սելավների ռիսկի կառավարման ոլորտում առկա բացերն ու խոչընդոտները, ինչպես նաև առկա և անհրաժեշտ գործառույթներն ու գործողությունները՝ ըստ ներգրավված կողմերի պատասխանատվության:


Սելավները Հայաստանում դասվում են առավել աղետալի երևույթների դասին և մեծ վնաս են հասցնում բնակչությանը, բնակավայրերին, կառուցվածքներինհաղորդակցուղիներին և գյուղատնտեսությանը։ Ըստ կառավարության հրապարակված տվյալների՝ Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 30 գտնվում է սելավների ռիսկի ներքո: Բնակչությանը և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին սելավների պատճառած նյութական վնասները կազմում են տարեկան շուրջ 2,0-2,2 մլրդ դրամ:


Սելավների տարեգրությունն ու տնտեսությանը պատճառած վնասները հաշվի առնելով՝ դրանց ռիսկերի նվազեցումն ու արձագանքման ընթացակարգերի հստակեցումն առաջնային հիմնախնդիրների շարքում են՝ հատկապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրո-օդերևույթաբանական վտանգավոր երևույթների ինտենսիվության և հաճախականության աճի պայմաններում:


 


Հանդիպման օրակարգ



Կիսվել