Հոկտեմբերի 19-22-ը կայացավ ուսուցիչների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով առցանց վերապատրաստում: Եռօրյա միջոցառումն ուղղված էր հանրակրթական դպրոցների և քոլեջների ուսուցիչներին և նպատակ ուներ բարձրանել վերջիններիս իրազեկվածությունը մասնավորապես կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանն առնչվող թեմաների վերաբերյալ` խրախուսելով թեմաների ինտեգրումը կրթական ծրագրերում և դասավանդվող առարկաներում:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Եռօրյա վերապատրաստմանը մասնակցեց ՀՀ 8 մարզի և Երանի 33 հանրակրթական դպրոցը ներկայացնող 36 ուսուցիչ:
2020-2021թթ ընթացքում «Հարմարվողականության ազգային ծրագիր (ՀԱԾ)`Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կլիմայի փփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստվել է ՀՀ բոլոր մարզերից ավելի քան 270 ուսուցիչ, որոնք հաջողությամբ կիրառում են ստացված գիտելիքը դպրոցներում և փոխանցում այն աշակերտներին։