Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ազդեցության սոցիալ-տնտեսական գնահատման մոտեցումներն ու մեթոդները
23 մայիսի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ազդեցության սոցիալ-տնտեսական գնահատման մոտեցումներն ու մեթոդները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 20-22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխության ազդեցության սոցիալ-տնտեսական գնահատման մոտեցումները» խորագրով սեմինարը: Միջոցառումը նախատեսված էր թիրախային ոլորտների նախարարությունների, ինչպես նաև գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար և միտված էր ներկայացնել ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել կլիմայական ռիսկերի և հարմարվողական­ության նախագծերի տնտեսական և ֆինանսական գնահատման մոտեցումներն ու մեթոդները։


Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, կանխատեսումներին, առկա և հնարավոր կլիմայական և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերին ու խոցելիություններին, հարմարվողականության ազգային ծրագրի հիմնական դրույթներին և իրականացումն ապահովող միջոցառումներին, գնահատման կիրառվող մեթոդներին, Ֆիզիկական կլիմայական ռիսկի գնահատման,   արդյունքների վերլուծության և կլիմայական տեղեկատվությունը հաշվի առնող պետական ներդրումների պլանավորման մեթոդներին և մոտեցումներին, կլիմա-տնտեսություն մոդելներին, ինչպես նաև գործնական առաջադրանքների ու քննարկումների միջոցով կարողացան ծանոթանալ նաև ստացված գիտելիքների կիրառական հնարավորություններին:


Սեմինարին մասնակցեց Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների, Առողջապահության նախարարությունների, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՄԱԶԾ 39 ներկայացուցիչ:


 


 


Միջոցառման օրակարգ՝ որոշում կայացնողներ


Միջոցառման օրակարգ՝ գիտական համայնք, ԲՈՒՀ-եր


Ներկայացված նյութերը



Կիսվել