Հայ
Eng
«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են մեղմման քաղաքականությունների և գործողությունների ՉՀՀ համակարգի հնարավոր կարգավորումները
04 հոկտեմբերի 2022

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են մեղմման քաղաքականությունների և գործողությունների ՉՀՀ համակարգի հնարավոր կարգավորումները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Սեպտեմբերի 30-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացավ «Մեղմման քաղաքականությունների և գործողությունների չափման, հաշվետվողականության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի կարգավորումներ» խորագրով աշխատաժողովը:


Աշխատաժողովը նախատեսված էր «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի և աշխատանքային խմբերի անդամների, պետական շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի համար: Այն նպատակ ուներ ներկայացնել և շահառուների հետ քննարկել մեղմման քաղաքականությունների և գործողությունների ՉՀՀ համակարգը, դրա իրականացման միջազգային լավագույն փորձը, Հայաստանում առկա բացերը, մարտահրավերներն ու հնարավոր լուծումները:


Աշխատաժողովի մասնակիցներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան և Փարիզի համաձայնագիրը ստորագրած երկիր՝ Հայաստանը պարտավոր է իրականացնել Թափանցիկության ընդլայնված շրջանակի դրույթները, ինչի համար անհրաժեշտ է տվյալների շարունակական հավաքագրում, մոնիթորինգ, ստուգում և հաշվետվողականություն: Նա ընդգծեց նաև ներկա մասնագետների ակտիվ մասնակցության կարևորությունը Հայաստանում ՉՀՀ արդյունավետ և համապարփակ համակարգի և համապատասխան գործընթացների նախագծման հարցում:


Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ ծրագրի կողմից ներգրավված «Գաուս» միջազգային կազմակերպության կողմից մշակված մեղմման ՉՀՀ-ի տվյալների նկատմամբ պահանջներին և տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությանը և խմբային աշխատանքների շուրջ անդրադառնալ ու քննարկել տվյալների հավաքագրման գործընթացում ներգրավված կառույցների ցանկը, դրանց պատասխանատվությունների շրջանակը, հավաքագրված մեղմման քաղաքականու­թյունների ու գործողությունների ցանկը և կարգավորման մոտեցումները:


Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեցին Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, Երևանի քաղաքապետարանի, Վիճակագրական կոմիտեի, Քաղաքաշինության կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների և ՄԱԶԾ ավելի քան 45 ներկայացուցիչ:


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը



Կիսվել