Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները լրագրող ուսանողների համար
25 մարտի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները լրագրող ուսանողների համար

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Շարունակվում է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:


«Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով հերթական դասընթացը կազմակերպվել էր մարտի 25-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար: ԲՈՒՀ-ի դասախոսների համար դասընթաց արդեն կազմակերպվել էր 2021թ. նոյեմբերին:


Դասընթացների նպատակն էր բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների և դասախոսների իրազեկության մակարդակը, տրամադրել տարբեր ոլորտների լուսաբանման համատեքստում թեման գտնելու, ուսումնասիրելու և բարձրաձայնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։


Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, թեմաները մարդկային պատմությունների միջոցով լուսաբանելու հնարավորություններին և գործելակերպերին: Բացի այդ Բուսաբանական այգու տարածքում կազմակերպված շրջայցի ընթացքում հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանում առկա էկոհամակարգերին, դրանց բնորոշ բուսականության հիմնական տեսակներին, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված առկա վտանգներին, հնարավոր հարմարվողականության միջոցառումներին ու էնդեմիկ տեսակների պահպանման գործընթացներին:


Դասընթացին մասնակցեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության ֆակուլտետի 8 ուսանող:


 



Կիսվել