Հայ
Eng
Մարզային այցի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում Տավուշում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները
22 ապրիլի 2021

Մարզային այցի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում Տավուշում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ապրիլի 22-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ներկայացվեցին «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի արդյունքները և «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի մարզային հարմարվողականության պլանավորման գործընթացի մանրամասները։


ՄԱԶԾ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխձագետները մարզի տարածքային կառավարման գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին մարզում իրագործվող կլիմայի փոփոխության ազգային քաղաքականությունն ու ծրագրերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները:


Ներկայացվեցին նաև կլիմայի փոփոխության ուղղությամբ ՀՀ միջազգային պարտավորությունները, ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության արդյունքները՝ կարևորելով մարզի ցածր ածխածնային զարգացման հեռանկարները։ Առանձնակի ուշադրության արժանացան Տավուշի մարզում դիտարկված և կանխատեսվող կլիմայական ռիսկերը, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հիմնական խոցելի ոլորտները, բնական ռեսուրսների, ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ մարդու առողջության խոցելիության գնահատման արդյունքները, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության հնարավոր միջոցառումերը և մարզային զարգացման պլաններում կլիմայի փոփոխության ներառման կարևորությունը:


Քննարկվեց նաև Տավուշի մարզային հարմարվողականության պլանի մշակման գործընթացը, մասնավորապես՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում նախատեսված աջակցության շրջանակն ու ընտրված մասնագիտական ընկերության կողմից նախատեսվող աշխատանքային գործընթացի մանրամասներն ու գործողությունների պլանը: 


Կլիմայի փոփոխության հարցերի իրազեկման բարձրացման նպատակով անցկացվեց հանդիպում մարզի ուսուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեց «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման՝ Կլիմայական արկղիկ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում պատրաստված նորարարական, ինտերակտիվ ուսումնական գործիքակազմը` «Կլիմայական արկղիկ» ձեռնարկը, որն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում առավել համապարփակ ներկայացնել կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերը՝ նպաստելով դրանց վերաբերյալ դպրոցականների գիտելիքների և հետաքրքրության բարձրացմանը:


Աշխատաժողովի ընթացքում ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:



Կիսվել