Հայ
Eng
Կլիմայի փոփոխության չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) հարթակի նախագծման համար նախապատրաստական տեղեկատվության մշակում
11 մարտի 2022

Կլիմայի փոփոխության չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) հարթակի նախագծման համար նախապատրաստական տեղեկատվության մշակում

Alt

Մարտի 4-ին «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) հարթակի նախագծման համար նախապատրաստական տեղեկատվության մշակում» խորագրով առցանց աշխատաժողովը։ «Կարբոն լիմիթս» ընկերության փորձագետները ներկայացրեցին Հայաստանի համար ԿՓ ՉՀՀ հարթակի հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկները։ Ներկայացվեցին  և քննարկվեցին Փարիզյան համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված թափանցիկության ընդլայնված պահանջներին համապատասխանելու համար Հայաստանի ինստիտուցիոնալ, կանոնակարգային և տեխնիկական կարիքները։ Աշխատաժողովին մասնակցեցին պետական գերատեսչությունների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, վիճակագիրներն ու փորձագետները։


Օրակարգը


Մասնակիցները


Ներկայացրած նյութը



Կիսվել