Հայ
Eng
Աշխատաժողովում քննարկվեցին Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության իրականացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները
12 հուլիսի 2024

Աշխատաժողովում քննարկվեցին Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության իրականացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Այսօր ՄԱԶԾ Կլիմայական խոստում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն (ԵԺ-ՑԱԶՌ). իրականացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները» աշխատաժողովը:

 

Միջոցառումը համախմբել էր մասնակիցներ պետական գերատեսչություններից, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ Վիճակագրական կոմիտեից, հասարակական կազմակերպություններից, ՄԱԶԾ գրասենյակից: Ուսումնասիրությունն իրականացվել է Avenue խորհրդատվական ընկերության կողմից:

 

Աշխատաժողովի հիմնականն նպատակն էր ներկայացնել ԵԺ-ՑԱԶՌ ներդրման սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունների գնահատման արդյունքները, այդ թվում՝ ստացված համապատասխան էկոնոմետրիկ մոդելի կառուցման միջոցով։

 

ՄԱԶԾ Կլիմայական խոստում ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանն իր մեկնարկային ելույթում ընդգծեց աշխատանքի կարևորությունը՝ նշելով.

 

«Քաղաքականությունների մշակումից զատ կարևոր է նաև դրանց էֆֆեկտիվ իրականացումը, և ՄԱԶԾ-ն փորձելու է վերլուծական հենք ապահովել ԵԺ-ՑԱԶՌ իրականացման ընթացքում որոշումների կայացման համար: Ուստի մինչև 2050 թվականը նման հետազոտությունների կարիքը շարունակաբար պահանջված կլինի»: 

 

Սա առաջին արդյունքն է, որով գնահատվել է թե ռազմավարության մեջ ընդգրկված միջոցառումները ինչ ազդեցություններ են ենթադրում սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից: Կիրառվել է էկոնոմետրիկ մոդել, որը միանգամյա չէ և հետագայում կծառայի նոր վերլուծությունների համար, միաժամանակ զարգացվելով, փոփոխվելով և  կատարելագործվելով:

 

Avenue Խորհրդատվական ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրեց աշխատանքի թեմատիկ բովանդակությունը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԶԾ թիմին արդյունավետ համագործակցության և օգտակար քննարկումների համար:

 

Վռամ Թևոսյանը (փորձագիտական թիմի ղեկավար) և Ալեքսանդր Գրիգորյանը (փորձագետ) ներկայացրին գնահատման արդյունքները մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության,  արդյունաբերական գործընթացների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, թափոնների կառավարման ոլորտների մասով: Ներկայացվեց նաև գնահատման համար օգտագործված էկոնոմետրիկ մոդելը, մասնավորապես՝ դրա կառուցվածքը, ընտրված փոփոխականները, ազդեցության խողովակները, ինչպես նաև՝ հիմնական եզրահանգումները:

 

Հանդիպման մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, կարծիքներ փոխանակվեցին էկոնոմետրիկ գործիքի հետագա կիրառման նպատակով:

 

ՄԱԶԾ Կլիմայական ծրագրերի պատասխանատու Դիանա հարությունյանը բարձր գնահատեց աշխատանքի արդյունքները և հույս հայտնեց ԵԺ ՑԱԶՌ-ի արդյունավետ իրականացման վերաբերյալ:

 

«Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագիրը նպատակ ունի լրացնելու վերանայված ԱՍԳ-ի թիրախները շոշափելի գործողությունների վերածելու հարցում առկա բացը, որը կհանգեցնի երկարաժամկետ ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն զարգացման: Այն ամուր հիմք կստեղծի վերանայված 2021-2030թթ. ԱՍԳ-ի ներքո սահմանված նպատակների մշակման և իրականացման համար և օգտակար կլինի հաջորդ ԱՍԳ մշակման համար: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել երկրին իր խոստումը վերածել գործողությունների հանուն կլիմայի փոփոխության նկատմամբ  դիմակայուն և կայուն զարգացման՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմմանը, ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսության զարգացմանը՝ Փարիզյան համաձայնագրի ներքո:

 

ԵԺ-ՑԱԶՌ-ի տնտեսական, սոցիալական եվ բնապահպանական ազդեցությունների գնահատում-ներկայացում


Կիսվել