Հայ
Eng
ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի քննարկումները
02 հոկտեմբերի 2023

ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի քննարկումները

Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում շարունակվում է ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի ներկայացման և քննարկման աշխատաժողովների շարքը: 

 

Սեպտեմբերի 29-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ կայացավ «Ջերմոցային գազերի գույքագրումն էստոնիայում. հիմնական խնդիրները, ներկա կարգավիճակը և հեռանկարները» խորագրով աշխատաժողովը: Միջոցառման ընթացքում Էստոնիայի Բնապահպանական գործակալության և Բնապահպանական հետազոտությունների կենտրոնի փորձագետները ներկայացրեցին ջերմոցային գազերի գույքագրման փորձառությունն Էսոտնիայում, առկա դժվարություններն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

 

Միջոցառման մասնակիցներին ողջունելով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընդգծեց ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը և մեծապես կարևորեց պետական հաստատություններում մասնագետների կարողությունների զարգացմանը և անհրաժեշտ գործիքակազմով ու գիտելիքներով հագեցնելուն ուղղված CBIT ծրագրի աջակցությունը:

 

Միջոցառմանը մասնակցեց Շրջակա միջավայրի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ ավելի քան 20 ներկայացուցիչ:

 

Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերը՝ այստեղ:


Կիսվել