Հայ
Eng
Զբոսաշրջության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ԱՍՀ 3.0-ի գենդերազգայուն և սոցիալական ներառականության չափանիշները
24 նոյեմբերի 2025

Զբոսաշրջության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ԱՍՀ 3.0-ի գենդերազգայուն և սոցիալական ներառականության չափանիշները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

2025թ-ի նոյեմբերի 21-ին կայացավ ՀՀ 3-րդ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների  (ԱՍՀ 3․0) գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշների վերաբերյալ եզրափակիչ քննարկումը։ ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումը այս անգամ համախմբել էր զբոսաշրջության ոլորտի շահառուներին:

Զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության, մշակութային պահպանման և համայնքային զարգացման գործում: Ոլորտը հատկապես աչքի է ընկնում  նաև կանանց և երիտասարդների բարձր ներգրավվածությամբ։ Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության նկատմամբ էապես խոցելիությամբ պայմանավորված՝ ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ։  Ներառական քաղաքականության տեսանկյունից ճիշտ լուծում չստանալու դեպքում՝ այս մարտահրավերները կարող են անհամաչափելիորեն խորացնել ոլորտում առկա խնդիրներն ու  անհավասարությունները` մասնավորապես կանանց, երիտասարդների, սոցիալապես խոցելի խմբերի համար:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ ծրագրի շրջանակում իրականացված «Բարելավելով ԱՍՀ 3․0 գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները» ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա առաջարկվող ոլորտային և միջոլորտային թիրախները: Վերջիններիս ինտեգրման արդյունքում ձեռնարկվող կլիմայական գործողությունները ոչ միայն կնվազեցնեն արտանետումները և կզարգացնեն հարմարվողական կարողությունները, այլև կնպաստեն կարողությունների զարգացման, ֆինանսավորման, զբաղվածության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածության հնարավորությունների ավելի արդյունավետ և արդար բաշխմանը։

Զբոսաշրջության ոլորտի համար առաջարկվող թիրախներից էին, մասնավորապես, կանաչ զբոսաշրջության ոլորտում ներառական աշխատատեղերի ավելացումը և ոլորտի զարգացման պլանավորման գործընթացներում ներառական սկզբունքների ներդրումը։

Նման ոլորտային քննարկումներ արդեն կազմակերպվել են էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների համար՝ թույլ տալով առաջարկվող չափանիշների վերաբերյալ կարծիքներ և դիտարկումներ հավաքագրել պետական հաստատությունների,  հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից և ոլորտային դերակատարներից։

Միջոցառման օրակարգը
Ներկայացված նյութերը

Կիսվել

12 նոյեմբերի 2025 Էներգետիկայի ոլորտի շահառուների հետ քննարկվել են ԱՍՀ 3․0-ի գենդերազգայուն և սոցիալական ներառականության թիրախները

ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում

04 նոյեմբերի 2025 Գյուղատնտեսության ոլորտի շահառուների հետ քննարկվել են ԱՍՀ 3.0-ի գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները