Դեկտեմբերի 5-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «Մարդու առողջության հարցերը կլիմայի փոփոխության ներքո» աշխատաժողովը:
ՄԻջոցառման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ոլորտի շահառուներին նախ ներկայացրեցին Հայաստանում կլիմայի փոփոխության դիտարկումները, կանխատեսումներն ու մարտահրավերները, ռիսկերը և հարմարվողականության միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ընթացքում նախատեսվող աշխատանքների շրջանակը, այնուհետև քննարկվեցին կլիմայի փոփոխության համատեքստում մարդու առողջության խոցելիությունն ու ռիսկերը:
Մանսնավորապես, ներկայացվեցին կլիմայի փոփոխության պայմաններում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների՝ ջերմային ալիքներ, հրդեհներ, ջրհեղեղներ, վարակիչ հիվանդությունների ազդեցությունն ու ռիսկերը մարդու առողջության համար: Քննարկվեցին նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ առողջապահության ոլորտում հարմարվողականության և ՀՀ առողջապահության համակարգի պատրաստվածության հարցերը:
Զեկույցներին հաջորդեց հարց ու պատասխան և թեմատիկ քննարկում :
Աշխատաժողովին մասնակցեց ոլորտի 15 շահառու՝ այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության ներկայացուցիչներ: