Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում լրագրության ուսանողները ծանոթացել են ջրային և գյուղատնտեսության ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների պրակտիկ կիրառմանը
06 դեկտեմբերի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում լրագրության ուսանողները ծանոթացել են ջրային և գյուղատնտեսության ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների պրակտիկ կիրառմանը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Դեկտեմբերի 4-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից իրականացվող իրազեկության արշավի շրջանակում լրագրության ուսանողների համար կազմակերպվել է ուսումնական այց ՝ ներկայացնելու ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում կիրառվող կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք միջոցառումներ:  

 

Ավելի վաղ ուսանողները մասնակցել են «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. լրագրողական հայացք» խորագրով երկօրյա դասընթացին, ծանոթացել Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին և քննարկել հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, ոլորտում առկա ինստիտուցիոնալ փոփոխությունների և հարմարվողականության կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը:

 

Ուսումնական այցի ընթացքում մասնակիցներն այցելել են Կոտայքի մարզի Զորավան գյուղում տեղակայված վարդերի հիդրոպոնիկ ջերմատուն և Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող կեղտաջրերի մաքրման կայան: Այցի ընթացքում ՄԱԶԾ փորձագետները, ջերմատան սեփականատեր Շահանե Ղազարյանը և «Ջինջ» ինժեներա-խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը ներկայացրել են ոլորտներում առկա խնդիրները, դրանք հաղթահարելու համար կիրառվող հարմարվողականության միջոցառումները, դրանց առանձնահատկություններն ու առավելությունները:

 

Այցի ընթացքում մասնակիցներին ուղղորդել են նաև «Էկոնյուզ» կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը և Հանրային հեռուստաընկերության «Հրապարակում» հեռուստածրագրի լրագրող Արմենուհի Մինասյանը, ովքեր ուսանողների հետ կիսվել են կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի լուսաբանման, թեմաների ընտրության և համապարփակ ներկայացման իրենց մասնագիտական փորձով:

 

 

 


Կիսվել