Հայ
Eng
Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապակցված կորուստների և վնասների գնահատման նոր ծրագիր
24 դեկտեմբերի 2024

Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապակցված կորուստների և վնասների գնահատման նոր ծրագիր

Alt

2024 թվականի դեկտեմբերի 23-ին կայացավ «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստների և վնասների արձագանքման կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Միջոցառումը համախմբեց պետական գերատեսչությունների և փորձագիտական համայնքի շահառուների՝ ներկայացնելու ծրագրի նպատակները, նախատեսված գործողությունները և աշխատանքների իրականացման համար մրցույթի արդյունքում ընտրված «Pegasys Limited» (Մեծ Բրիտանիա) և «Alfa Partners» (Հայաստան) խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի կողմից նախատեսվող մեթոդաբանությունները:

 

ՄԱԶԾ-ի կողմից ԱՍԳ Գործընկերության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հարմարվողականության գործողությունների պլանավորմանը՝ մասնավորապես նպաստելով ռիսկերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդների և կարողությունների բացերի լրացման։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվելու են Վարշավայի կորուստների և վնասներիի միջազգային մեխանիզմի և Սանտյագոյի ցանցի շրջանակներում մշակվող ուսումնասիրություններ, հաշվի կառնվեն նաև երկրում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի թիրախային ոլորտներում նախկինում իրականացված խոցելիության գնահատումները: 

 

Ծրագրի ընթացքում նախատեսվում է մշակել կլիմայական ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցներ՝ առնվազն երկու առաջնահերթ ոլորտի համար և բացայատել գործնական մոտեցումներ կորուստների և վնասների նվազեցման համար` ներառյալ ֆինանսավորման շրջանակներն ու իրականացման հնարավոր գործընկերները։ Իրականացվող գործողությունները կաջակցեն 2026-2030թթ․ Հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի մշակմանը (ՀԱԾ-2)` նպաստելով կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ երկրի դիմադրողականության ամրապնդմանը։


Կիսվել