Հայ
Eng
Տեղի ունեցավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Sida ծրագրի մեկնարկային հանդիպումը
30 հունիսի 2023

Տեղի ունեցավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Sida ծրագրի մեկնարկային հանդիպումը

Alt

2022 թ․ հունիսի 30-ին տեղի ունեցավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկայի փուլի հանդիպումը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության առաջնորդությամբ, և տեղում իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

 

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի սկզբնական փուլի գործողությունների առաջընթացը և արդյունքները և ծրագրի խորհրդի հետ համատեղ ծրագրի ամբողջական ընթացքի վերաբերյալ որոշում կայացնել:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ողջունեց միջոցառման մասնակիցներին։

 

«Երբ երկիրը սկսեց մտածել էներգաարդյունավետության մասին, նման նախագծերը անհասանելի էին թվում։ Այնուամենայնիվ, մենք ներկայումս լիովին տիրապետում ենք էներգաարդյունավետ ծրագրերի մեթոդներին և գործիքակազմին: Հիմնական մարտահրավերն այստեղ շահառու համայնքի կենտրոնական դերն է. մենք պետք է մարդկանց կրթելու միջոցով միտումը դարձնենք մասշտաբային և հասանելի, որպեսզի նրանք զգան կապը Փարիզյան համաձայնագրով երկրի ստանձնած Ազգային մակարդակով սահմանված գործողությունների և իրենց համայնքներում կարիքների ու գործողությունների միջև»։

 

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ին և նախարարություններին Ալավերդի համայնքը ուշադրության կենտրոնում պահելու համար։ «Ալավերդին ունի ուրույն պատմություն՝ արդյունաբերական հսկայից մինչև աղքատության բարձր մակարդակ ունեցող համայնք։ Այն ներկայումս զբոսաշրջային ուղղություն է, և իրականցվող միջոցառումները կբարձրացնեն համայքի գրավչությունը, բացի այդ արևոտ օրերի գերակշռմամբ համայնքը ունի արևային կայանների մեծ ներուժով: Մյուս առավելությունն այն է, որ Ալավերդու առաջարկն ընդգրկված է 2022թ․ պետական սուբվենցիոն ծրագրում, ինչը նույնպես կմեծացնի Ծրագրի արդյունքների ազդեցությունը»,- ասաց պարոն Խեչումյանը։

 

ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը բարձր գնահատեց գործընկեր նախարարությունների, Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքի ղեկավարության դերը ծրագրին առնչվող աշխատանքներին աջակցելու և շարունակական գործընկերության պատասխանատվությունը ստանձնելու համար:

 

«Ծրագիրն անդրադառնում է Հայաստանում մինչ այժմ իրականացված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման լավագույն փորձին և թույլ կտա Ալավերդի խոշորացված համայնքում էներգիայի և դրամական խնայողություններ անել, որոնք կարող են ուղղվել համայնքի խոցելի խմբերի կարիքների աջակցությանը», իր խոսքը եզրափակեց պարոն Ղազարյանը։

 

Պարոն Թոմաս Նիստրոմը, Շվեդական միջազգային զարգացման գործակալության Բնապահպանական ծրագրերի պատասխանատուն, շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ին և Ալավերդու համայնքապետարանին ծրագրի գերազանց մեկնարկի համար, ինչպես նաև՝ հուլիսի 4-5-ը Ալավերդի այցելությունը կատարյալ կազմակերպելու համար՝ այցելելու այն վայրերը, որոնք թիրախավորվելու են ծրագրի իրականացման ընթացքում:

 

«Sida-ի համար կարևոր է միավորել ջանքերը տեղի փորձագետների հետ և պատիվ է մեկնարկել ծրագիրը ՄԱԶԾ-ի և ազգային իշխանությունների և տեղական իշխանությունների հետ համատեղ:

 

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, շնորհակալություն հայտնեց ծրագրի խորհրդին՝ ծրագրի գործունեությանն ակտիվ ներգրավվածության համար։

 

150 տնային տնտեսությունների հարցման արդյունքները և ֆոկուս խմբերի քննարկումները լավ նախադրյալներ են ստեղծում ծրագրի գործողությունների հետագա հստակեցման համար: Պետական սուբվենցիոն ծրագրով ապահովվել են Ալավերդի համայնքի 2022թ․ բյուջեից 10 բազմաբնակարան պանելային շենքերի էներգաարդյունավետ վերազինման պետական սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման պարտավորությունները: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել, որ նախարարությունները պատրաստակամ լինեն աջակցել ծրագրին հասանելի միջոցներով, ՄԱԶԾ-ն վերջնական տեսքի բերի ծրագրի ամբողջական փաստաթուղթը և տարածի հավելյալ մեկնաբանությունների նպատակով, իսկ ծրագրի խորհուրդը իր հաջորդ նիստը կանցկացնի 6 ամիս անց՝ ծրագրի առաջընթացը դիտարկելու համար:

 

Ծրագիրը կնպաստի կանաչ էներգիայի լուծումների մատչելիությանը և կապահովի ցուցադրական համայնքում ցածր ածխածնային զարգացման փորձի ներդրմանը:

 

Ծրագիրը եզակի է նաև այն առումով, որ նախքան ամբողջական ծրագիրը իրականացվել է շուկայական համակարգի վերլուծություն (market system analysis)՝ կանաչ էներգիայի լուծումները խոցելի խմբերի համար հասանելի դարձնելու համար:

 

Միջոցառման օրակարգը և ներկայացումները հասանելի են ԱՅՍՏԵՂ

 


Կիսվել