Հայ
Eng
ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում քննարկվել են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձը և ՀՀ հաշվետվողականության բարելավման հնարավոր ուղիները
21 հունիսի 2023

ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում քննարկվել են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձը և ՀՀ հաշվետվողականության բարելավման հնարավոր ուղիները

Alt
AltAltAltAlt

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում, ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով, հունիսի 19-23-ը կազմակերպվել է միջազգային խորհրդատու, ՌԴ Ա․ Յու․ Իզրայելի անվան Գլոբալ կլիմայի և էկոլոգիայի ինստիտուտի աշխատակից Վլադիմիր Կորոտկովի աշխատանքային այցը Հայաստան:

Այցի շրջանակում հունիսի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցան կլոր-սեղան քննարկումներ՝ միջազգային խորհրդատուի կողմից ջերմոցային գազերի գույքագրման կադաստրի ռուսաստանյան փորձի և «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն ոլորտում» Հայաստանի Հանրապետության հաշվետվողականության բարելավման հնարավոր ուղիների վերաբերյալ։ Քննարկումներին մասնակցեցին Շրջակա միջավայրի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրության կոմիտեի և ՄԱԶԾ ներկայացուցիչներ:

Աշխատանքային այցի ընթացքում կազմակերպվել են նաև միջազգային խորհրդատուի մասնակցությամբ երկկողմանի աշխատանքային հանդիպումներ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության և Շրջակա միջավայրի Անտառային քաղաքականության վարչության աշխատակիցների հետ:

 

Կլոր-սեղան քննարկումների ընթացքում ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:

 


Կիսվել