Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ
16 դեկտեմբերի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Դեկտեմբերի 15-ին աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել և շահառուների հետ քննարկվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի նախագիծը և գյուղատնտեսության ու ջրային ռեսուրսների ոլորտների համար առաջարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցիչների մշակման աշխատանքների նախնական արդյունքները: Աշխատանքներն իրականացվում են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ «Գաուսս» միջազգային կազմակերպության և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատ­վական ընկերության կողմից:


Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել մշակվող կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի նախագիծը, ինչպես նաև հարմարվողականության մշտադի­տարկման առաջարկվող կարճաժամկետ, միջնա­ժամկետ և երկարաժամկետ ցուցիչների նախնական արդյունքները՝ ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտների համար։ Նշված ցուցիչները նպատա­կաուղղված են աջակցելու կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադի­տարկման և գնահատման համակարգի գործարկմանը և դրա արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով ազգային բնութագրերը և առաջարկվող չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման համակարգը:


Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ով ընդգծեց հստակ ցուցիչներ ու համապատասխան գնահատման մեխանիզմներ ամբողջացնող կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի կարևորությունը ոլորտային և մարզային հարմարվողականության ծրագրերի շրջանակում ընդգրկված միջոցառումների արդյունքների արդյունավետության գնահատման և երկարաժամկետ հարմարվողականության քաղաքականության մշակման գործընթացում:


Կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակման աշխատանքները կամփոփվեն «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում։


Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի կոմիտեի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Գաուսս» և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատ­վական ընկերությունների և ՄԱԶԾ 29 ներկայացուցիչ:


 


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը և Կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի նախագիծը (անգլերեն)



Կիսվել