Հայ
Eng
Հայաստանում շարունակվում է Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացը
27 սեպտեմբերի 2019

Հայաստանում շարունակվում է Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացը

Alt

2019-ի սեպտեմպերի 26-ին, Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԶԾ-ԿԿՀ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հարմարվողականության ազգային ծրագրի (ՀԱԾ) մշակման հիմնական մոտեցումներն ու լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև քննարկել Հայաստանում ՀԱԾ-ի մշակման գործընթացը: Աշխատաժողովն ուղղված է աջակցել հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացն առաջնորդող ՀՀ շրջակա միջավայրի ներկայացուցիչներին և փորձագետներին ծրագրի լավագույն կառուցվածքի, շրջանակի, իրավական կարգավիճակի սահմանման հարցում՝ նպաստելով Հայաստանի ստանձնած կայուն զարգացման նպատակների ժամանակին իրագործմանը:


ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ելույթ ունեցան բացման խոսքով, իսկ Կլիմայի փոփոխության հարմարվողականության հարցերով միջազգային խորհրդատու Իֆրատ Յովելը ներկայացրեց ՄԱԿ ԿՓՇԿ-ի/Փարիզի համաձայնագրի՝  ՀԱԾ մշակման պահանջները, ուղեցույցները, կառուցվածքի, շրջանակների և իրավական կարգավիճակի տարբերակներ: Հադիպման վերջում տեղի ունեցավ մասնակիցների առաջարկների փոխանակում և  քննարկում:


«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստա­նում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանա­վորման  առաջխաղացման համար» Ծրագրի նպատակն է, Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, ինչպես նաև այլ ազգային ու տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, մշակել ազգային հարմարվողականության ծրագիր՝ նպաստելով կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրմանն ազգային, ոլորտային և տեղական կառավարման պլանավորման նաև բյուջետավորման գործընթացներում: Բացի այդ, Ծրագիրը կոչված է օժանդակել կլիմայի փոփոխություններով պայմանավորված  կայուն աճի կարևորագույն մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացում:


«Կլիմայի կանաչ հիմնադրամը» Հայաստանին տրամադրվել է 2.7 մլն դոլար չորս տարի տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստա­նում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանա­վորման  առաջխաղացման համար» Ծրագրի իրականացման համար, որը լիովին համահունչ է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի նախատեսված հարմարվողականության առաջնահերթություններին։ Նախատեսվում է, որ ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի զարգացմանը զուգընթաց, Հայաստանում հիմքեր կձևավորվեն ինստիտուցիոնալ մակարդակում կայուն հարմարվողականության գործ­ընթացքների ձևավորման համար, որոնք կնպաստեն համակարգային և  իտերատիվ կերպով խնդրիների դիտարկմանն առաջնային խոցելի ոլորտներում, մասնավորապես` ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսա­շրջության և մարդկային բնակավայրերի ոլորտներում:



Կիսվել