Հայ
Eng
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ վերապատրաստվել է ավելի քան 100 ուսուցիչ
15 սեպտեմբերի 2020

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ վերապատրաստվել է ավելի քան 100 ուսուցիչ

Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականցվող «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական և իրազեկվածության բարձրացման Կլիմայական արկղիկ» եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2020թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցան հանրակրթական դպրոցների և քոլեջների ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման հերթական 2 դասընթացներ: Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ: ՀԱԾ ծրագրի աջակցությամբ ստեղծվել և տպագրվել է նաև «Կլիմայական արկղիկ» ուսումնա-խաղային ձեռնարկի մաս կազմող, դպրոցականների համար նախատեսված կլիմայի փոփոխության հարմարվողականության պաստառը:


Դասընթացների նպատակն էր քննարկումների և պրակտիկ խմբային աշխատանքների միջոցով մասնակիցներին ներկայացնել «Կլիմայական արկղիկ» ուսումնա-խաղային ձեռնարկը, որպես նորարական գործիք դպրոցում կիրառելու համար, տրամադրել գործիքի կիրառման մեթոդիկան, ծանոթացնել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմաները տարբեր առարկաների դասաժամերին ներդաշնակ ինտեգրելու և լրացնելու հնարավորություններին, ինչպես նաև կիսվել փորձով: Վերապատրաստումն իրականացվեց առցանց` ZOOM հարթակում: Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 100 ուսուցիչ:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող  Դիանա Հարությունյանը և Սոչիի Էկո-կենսաբանական կենտրոնի տնօրեն Ելենա Մալցը:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական և իրազեկվածության բարձրացման՝ Կլիմայական արկղիկ» ծրագիրը հանդիսանում է տարածաշրջանային ծրագրի մաս և իրականացվում է Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Բելառուսում:  Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնա­դրամի» և համաֆինանսավորվում ՄԱԶԾ տեղական գրասենյակների կողմից։ Ծրագրի նպատակն է կրթել և իրազեկել երիտասարդներին կլիմայի փոփոխության ազդեցությունների մասին «Կլիմայական արկղիկ» նորարարական և ինտերակտիվ ուսումնական գործիքի միջոցով։


«Կլիմայական  արկղիկ»-ը ուսումնական նյութերի հավաքածու է, որը նվիրված է կլիմայի փոփոխություն թեմային: Այն հասցեագրված է 2-ից 12-րդ դասարանների աշակերտներին և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին: «Կլիմայական  արկղիկի»  նպատակն է աշակերտներին տրամադրել գիտելիք շրջակա միջաբայրի և դրա վրա մարդու գործունեության ազդեցության մասին, ձևավորել բնապահպանական մշակույթ, դաստիարակել բնության նկատմամբ խնայողական վերաբերմունք և բնական պաշարների պատասխանատու սպառման վարքագիծ, ինչպես նաև աջակցել ուսուցիչներին պատրաստելու և իրականացնելու դասեր, որոնք անմիջականորեն, կամ անուղղակի կերպով կապված են կլիմայի փոփոխության հետ:


 



Կիսվել