Հայ
Eng
«Կանաչ լուսավորություն» երկլեզու դասագրքի ներկայացում Պոլիտեխնիկում
31 հոկտեմբերի 2019

«Կանաչ լուսավորություն» երկլեզու դասագրքի ներկայացում Պոլիտեխնիկում

Alt

«Կանաչ լուսավորություն. տեսությունը և սկզբունքները ճարտարապետների և ճարտարագետների համար» երկլեզու դասագրքի ներկայացումը կազմակերպվել է համատեղ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ և կայացել 2019-ի հոկտեմբերի 31-ին:


Գիրքը ներկայացրեցին հեղինակները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն և բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արտակ Համբարյանը և «Ա. Ալիխանյանի անվան գիտությունների ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի կոսմիկական ճառագայթների գծով ճարտարագետ Վարդան Ղազարյանը: Միջոցառմանը մասնակցեցին մասնագիտացված կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:


Երկլեզու դասագիրքը հնարավոր է ընթերցել առցանց՝ այստեղ: Այդ անդրադառնում է նոր էներգաարդյունավետ լուսավորության տեխնոլոգիաներին, ամփոփում լույսի և լուսավորության ֆիզիկական, կենսաբանական և գեղագիտական սկզբունքները, շեշտում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը նպաստող էներգաարդյունավետության լուծումները:



Կիսվել