Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը
11 մարտի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մարտի 10-ին Կապանում տեղի ունեցավ Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը: Աշխատանքներն իրականացվել էին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո Հայաստանի Հանրապետության Հարավային և Արարատյան ջրավազանների համար Ջրավազանային կառավարման պլանների  վերանայման խորհրդատվական ծառայությունների շրջանակում` «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից:


Աշխատաժողովի նպատակն էր Հարավային ջրավազանային կառավարման տարածքի շահագրգիռ կողմերին ներկայացնել ջրավազանային կառավարման պլանի վերանայված բաժինները, ինչպես նաև կազմակերպել կատարված աշխատանքների արդյունքների և առկա խնդիրների քննարկում:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի թիմի ղեկավար Նաիրա Ասլանյանը:


ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի թիմին և մեծապես կարևորեց հանրային լսումների գործընթացը՝ ջրավազանային կառավարման պլանի վերջնականացման և առաջիկա 5 տարիների ընթացքում աշխատանքային գործընթացներում հնարավոր խնդիրների կանխարգելման և չեզոքացման առումով:


ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի թիմի ղեկավար Նաիրա Ասլանյանը կարևորեց Հարավային ջրավազանային կառավարման պլանների վերանայումն ու թարմացումը՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպաստելու առումով՝ հավելելով, որ ջրային ռեսուրսների ոլորտը ծրագրի ուշադրության կենտրոնում գտնվող կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի վեց ոլորտներից մեկն է:  


Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի ավելի քան 60 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների Սյունիքի մարզպետարանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, ՄԱԶԾ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը


ՋԿՊ-ի վերանայված բաժինները



Կիսվել