Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը
21 հուլիսի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հուլիսի 22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել է ծրագրի շրջանակում մշակված հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը:


Հարմարվողականության ազգային գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարական մո­տեցումների մշակումը նախատեսված է ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծեցին կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման կարևորությունը և այդ գործընթացին Շրջակա միջավայրի նախարարությունից բացի կառավարության այլ կառույցների համակարգված մասնակցության անհրաժեշտությունը:


Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրական կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՄԱԶԾ, Սիվիտտա Հայաստան» ընկերության ԴՈՊԻՆԳ Կրեատիվ Էջենսիի ավելի քան 20 ներկայացուցիչ:


Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարության նախագիծն ու միջոցառումների ցանկը ներկայացվել էր մարզպետարանների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթաց-աշխատաժողովի ընթացքում: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել էր նաև ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), դրա սկզբունքները,  գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները:


 


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը և հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը



Կիսվել