Հայ
Eng
Կայացավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը
31 հունվարի 2022

Կայացավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

Հունվարի 7-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։ Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության պատճառներից մեկը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման ընթացակարգերը:  


Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կլիմայական ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման և հարմարվողականության մասով Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի առաջնահերթ խնդիրները, Հայաստանի բնական ռեսուրսների և էներգետիկ համակարգի խոցելիությունը, ինչպես նաև  «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի հիմնական արդյունքները։ Հայաստանը միացել է համաժողովի արդյունքում ստեղծված երկու նախաձեռնությունների՝ մեթանի արտանետումները մինչև 2030 թ․ առնվազն 30 տոկոսով կրճատելու պարտավորությանը և անտառների կորուստը դադարեցնելու և շրջադարձելու խոստումին, որը ստորագրել են ավելի քան 100 երկրներ։


Նիստը լուսաբանվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքեջում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև ՄԱԶԾ-ի ֆեյսբուքյան էջում։


Հանդիպման ելույթները հասանելի են հետևյալ հղումներով՝


Ելույթ 1. Նոնա Բուդոյան, մաս 1


Ելույթ 2. Նոնա Բուդոյան, մաս 2


Ելույթ 3. Դիանա Հարությունյան



Կիսվել