Նոյեմբերի 10-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների լրագրության դասախոսների համար նախատեսված «Կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը լրագրողական կրթության շրջանակում» վերապատրաստման դասընթացը:
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ավելի վաղ մեկնարկած իրազեկության արշավի մաս կազմող դասընթացը նպատակ ուներ բարձրացնել լրագրության ոլորտում աշխատող դասախոսների իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ, քննարկել և խրախուսել նշված թեմաների ներառումը կրթական ծրագրերում՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, ինստիտուցիոնալ զարգացումներին, ինչպես նաև խմբային աշխատանքի շրջանակում քննարկեցին կրթական գործունեության շրջանակում կլիմայի փոփոխությանը հարմարվողականության վերաբերյալ գիտելիքի կիրառության գործելակերպերն ու միջոցները, այդ թվում՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակված կլիմայի փոփոխությանը հարմարվողականության դասընթացի մոդուլն ու ձեռնարկը:
Դասընթացին մասնակցեց Երևանում տեղակայված ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների 13 ներկայացուցիչ: