Հայ
Eng
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի երիտասարդների համար կազմակերպվել է ծառատունկ և կլիմայի փոփոխության հարմարվողականության մասին կրթական զրույց
16 հոկտեմբերի 2020

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի երիտասարդների համար կազմակերպվել է ծառատունկ և կլիմայի փոփոխության հարմարվողականության մասին կրթական զրույց

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի սամանամերձ 9 համայնքների երիտասարդության համար կազմակերպվել է ծառատունկ և կլիմայի փոփոխության ռիսկերի, խոցելիության, ազդեցությունների, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումների մասին կրթական զրույց: Միջոցառմանը մասնակցել են Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան, Այրում, Լճքաձոր, Հաղթանակ, Պտղավան, Դովեղ և Ջուջևան համայնքների երիտասարդները: Միջոցառումը կազմակերպվել է Կողբի Արվեստի դպրոցի հետ համագործակցությամբ:


Անտառտնկման և համայնքներում կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքները կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներից են: Այնուամենայնիվ, հաճախ անտառածածկ տարածքների շրջակայքում տեղակայված համայնքների բնակիչները բավարար իրազեկված չեն անտառապատման օգուտների, անտառային հրդեհների ռիսկերի մեղմման և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող այլ հարցերի մասին: Միջոցառման նպատակն էր խաղերի միջոցով բարձրացնել նշված համայնքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի վերաբերյալ՝ միաժամանակ հնարավորություն տալով մասնակցել ծառատունկին:


Միջոցառմանը մասնակցել է 8-12 տարեկան ավելի քան 30 դպրոցական և ուսուցիչ, որոնք միոցառման ընթացքում Կողբի արվեստի դպրոցի կողմից պահպանվող տարածքում տնկել են 50 ծառ: Ծառատունկի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ծառերի տնկման տեխնիկային և դրա օգուտներին: Միջոցառման երկրորդ մասը ներառել է կրթական զրույցներ և խաղեր կլիմայի փոփոխության ռիսկերի, խոցելիության, ազդեցությունների, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ: Միջոցառման երիտասարդ մասնակիցները ստացել են նվերներ, իսկ ուսուցիչները՝ «ԱԲԳ Կլիմայի փոփոխության ուսումնական ձեռնարկներ» և «Ծառաբույսերի տնկման համառոտ ուղեցույցեր»՝ հետագա օգտագործման համար:


Միջոցառումն ամփոփող տեսանյութը դիտեք այստեղ:


Միջոցառումը նախագծել և կազմակերպել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կապալառու «Փրոփր» ընկերությունը` COVID համաճարակի համատեքստում սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:



Կիսվել