Հայ
Eng
Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացում կանանց մասնակցության խրախուսման միջոցառումները շարունակվում են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում
25 հոկտեմբերի 2022

Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացում կանանց մասնակցության խրախուսման միջոցառումները շարունակվում են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ)  ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում շարունակվում են կլիմայի փոփոխության հարմարվողականության ու արձագանքման գործընթացներում կանանց մասնակցության խրախուսմանն ուղղված միջոցառումները:


Այս անգամ ծրագիրը կազմակերպել էր Շիրակի մարզի Հայկավան և Մարմաշեն համայնքների կանանց խմբերի մասնակցությունը հոկտեմբերի 22-23-ը անցկացվող Բերքի ամենամյա փառատոնին: Զբաղվելով գյուղատնտեսությամբ՝ այս կանայք լավատեղյակ են կլիմայի փոփոխության ազդեցություններից: Երկարատև երաշտներ, տեղումների քանակի կրճատում, ջրի սակավություն, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների  հաճախականության և ինտենսիվության ավելացում: Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցությունն ակներև է:


Հայկավանի և Մարմաշենի կանանց խմբերի անդամները, սակայն, քաջ գիտակցում են կլիմայի փոփոխությանը հարմարվողականության կարևորությունը: Տնկելով նոր՝ ջերմակայուն մշակաբույսեր, մշակելով ոչ ավանդական կուլտուրաներ, կիրառելով ցանքածածկ և գյուղատնտեսության ոլորտում  կիրառելի կլիմայի փոփոխության հարմարվողականության այլ միջոցառումներ՝ նրանց հաջողվել է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և ապահովել իրենց փոքր կոոպերատիվների կայուն զարգացումը


Օրինակ՝ կարտոֆիլի բերքատվության վրա հուլիս-օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանի ավելացման վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար, անցել են վաղահաս կարտոֆիլի սորտերի մշակման: Ազնվամորու Պոլկա սորտերը, որոնք փոփոխված կլիմայական պայմաններում ավելի բերքատու են, շուկայի պահանջարկը բավարարելու ավելի լավ տարբերակ են:


Օգտվելով ավելի տաք կլիմայական պայմանների ընձեռած հնարավորություններից՝ աճեցնում են բրուսելյան կաղամբ, քեյլ, ծնեբեկ, մինչդեռ կլիմայի փոփոխության արդյունքում երկարած գյուղատնտեսական սեզոնն այժմ թույլ է տալիս որոշ մշակաբույսերի դեպքում նույնիսկ երկու անգամ բերքը հավաքել:


Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և արձագանքման գործընթացներում կանանց ներգրավվածության խթանումը ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ուշադրության կենտրոնում է: Կլիմայի փոփոխության համատեքստում կանանց խոցելիության գնահատումներ իրականացնելուց և դրանք ոլորտային ու մարզային հարմարվողականության ծրագրերում արտացոլելուց, թեմայի շուրջ պետական աշխատողների, լրատվամիջոցների, երիտասարդության և լայն հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց բացի, ծրագիրը համագործակցում է Կառավարության հետ՝ գենդերային ռազմավարությունում կլիմայի փոփոխության գենդերային հիմնախնդիրները ներառելու և  «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» ընդունելու ուղղությամբ:


 


 



Կիսվել