ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի նիստը կայացել է 2018թ. սեպտեմբերի 12-ին: Նիստը համանախագահում էին ՀՀ բնապահպանության նախարար պրն. Է. Գրիգորյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար պրն. Դ. Մարիյասինը: Ներկա էին Ծրագրի խորհրդի ինն անդամներից վեցը, Ծրագրի անձնակազմն ու տեխնիկական գծով միջազգային խորհրդատուն:
Նիստին քննարկվել և հաստատվել են Ծրագրի խորհրդի նորացված կազմը և 2018թ. տարեկան աշխատանքային պլանը:
Ծրագրի ղեկավար պրն. Վ. Ջալալյանը ներկայացրել է Ծրագրի նպատակները, բաղադրիչները, արդյունքները, հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրներն ու նախատեսվող գործողությունների ժամանակացույցը: Իսկ Ծրագրի տեխնիկական գծով միջազգային խորհրդատու տկն. Մ. Օլշանսկայան իր ելույթում անդրադարձել է Հայաստանում հասարակ
Մասնակիցները բարձր են գնահատել Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և հայտնել իրենց աջակցությունը Ծրագրի հետագա գործունեությանը:
Ելույթները՝
Վ. Ջալալյան
Մ. Օլշանսկայա