Հայ
Eng
ՄԱԿ-ի ԿՓՇԿ-Փորձագետների խորհրդատվական խմբի տարածաշրջանային աշխատաժողով՝ թափանցիկության ընդլայնված շրջանակի ներքո ազգային մակարդակով սահմանված գործողությունների առաջընթացին հետևելու վերաբերյալ
26 հոկտեմբերի 2022

ՄԱԿ-ի ԿՓՇԿ-Փորձագետների խորհրդատվական խմբի տարածաշրջանային աշխատաժողով՝ թափանցիկության ընդլայնված շրջանակի ներքո ազգային մակարդակով սահմանված գործողությունների առաջընթացին հետևելու վերաբերյալ

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հոկտեմբերի 19-21-ին Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային գործնական աշխատաժողով թափանցիկության ընդլայնված շրջանակի (ԹԸՇ) ներքո ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) առաջընթացին հետևելու վերաբերյալ, որն ընդգրկում էր Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Եվրոպայի և Այլ տարածաշրջանների երկրները: Քննարկված թեմաներն էին մեղմման գնահատումը, չափորոշիչների միջոցով ԱՍԳ-ների իրականացման առաջընթացի մշտադիտարկումը, ԱՍԳ-ների իրականացման համար անհրաժեշտ և ստացված աջակցությունը:


Աշխատաժողովը կազմակերպվել էր Փորձագետների խորհրդատվական խմբի  կողմից՝ ԿՓՇԿ  քարտուղարության աջակցությամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ և միտված էր հզորացնել զարգացող երկրների Կողմերի փորձագետների տեխնիկական հմտությունները՝  ամրապնդելով ԱՍԳ-ների իրականացման առաջընթացին հետևելու համար համապատասխան հաշվետվողականության դրույթների ընկալումն ու գործարկումը, ներառյալ՝ չափորոշիչների բացահայտումը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նախարարը խոսեց Հայաստանի կլիմայական օրակարգի և երկրի՝ այդ օրակարգին ծառայելու ջանքերի մասին: ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունեց հյուրերին և աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ ջանքերի կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, փորձագետների խորհրդատվական խմբի անդամ Միքայել Վարդանյանը և Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի թափանցիկության բաժնի թիմի ղեկավար Թուգբա Իցմելին:


Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ԹԸՇ կարգավորումները, ինչպես նաև Երկամյա թափանցիկության զեկույցի  կառուցվածքը և միասնական աղյուսակային ձևաչափեըը՝ ԱՍԳ-ների առաջընթացին հետևելու վերաբերյալ տեղեկատվության զեկուցման համար: Բացի այդ, մասնակիցները կիսվեցին չափումների, հաշվետվողականության և հավաստագրման իրականացմանն աջակցող ինստիտուցիոնալ կարգավորումների ներդրման իրենց փորձով: Տեղի ունեցան նաև թեմատիկ քննարկումներ և խմբային աշխատանքներ:


Աշխատաժողովին մասնակցեցին միջազգային փորձագետներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ (Շրջակա միջավայրի նախարարություն, Վիճակագրական կոմիտե, Էկոնոմիկայի նախարարություն, Անտառային կոմիտե, Երևանի քաղաքապետարան), ինչպես նաև առցանց մասնակիցներ:


 


Աշխատաժողովի օրակարգը հասանելի է անգլերենով



Կիսվել