Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարման խնդիրներն ու բարելավման հնարավորությունները
29 նոյեմբերի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարման խնդիրներն ու բարելավման հնարավորությունները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 28-ին Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է  «ՀՀ քաղաքային կանաչ տնկարկների բարելավման և օպտիմալացման խնդիրները՝ կապված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետ» ուղեցույցի նախագիծը: Ուղեցույցը մշակվում է  «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի կողմից և նպատակ ունի նպաստել քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարման բարելավմանը և նոր գործելաոճերի կիրառմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող փոփոխությունները:


Կատարված աշխատանքների շրջանակում դիտարկվել է Երևանի, Գյումրու և Վանաձորի կանաչ ենթակառուցվածքների առկա վիճակը, դրանցում օգտագործված ծառաթփային տեսակաշարը և կլիմայի կանխատեսվող փոփոխության դեպքում դրանց հարմարվողականության ու փոփոխության առանձնահատկություններն ու հնարավորությունները: Վերջնականացվելուց հետո ուսումնասիրության արդյունքներն օգտագործվելու են նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ներկայումս Երևան քաղաքի համար մշակվող հարմարվողականության ծրագրի աշխատանքներում:


Աշխատանքային քննարկմանը մասնակցեց Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարարությունների, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՄԱԶԾ 24 ներկայացուցիչ:


 



Կիսվել