Հայ
Eng
Ալավերդի համայնքի էներգետիկ ոլորտի պատասխանատուների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց
11 մայիսի 2023

Ալավերդի համայնքի էներգետիկ ոլորտի պատասխանատուների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց

Alt Alt Alt
Alt Alt Alt

Մայիսի 11-ին Լոռու մարզում «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր ածխածնային զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ալավերդի համայնքի էներգետիկ ոլորտի պատասխանատուների վերապատրաստման դասընթաց։ 

 

Հանդիպմանը մասնակցում էին Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչներ, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի գրասենյակի ներկայացուցիչներ։

 

ՄԱԶԾ-Սիդա ծրագրի թիմի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանը ներկայացրեց «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավե­տության և ցածր ածխածնային զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա ծրագրով նախատեսված գործողությունների հիմնական ուղղությունները և նպատակները։ 

 

Ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքում նախատեսվում է ներդնել էներգետիկ կառավարման համակարգ։ Համայնքային ենթակայության 64 հասարակական օբյեկտներ էներգետիկ կառավարման նոր համակարգ կունենան, կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ և ջրատաքացուցիչներ, որի արդյունքում ակնկալվում է 30 %-ով կրճատել էներգետիկ ծախսը։

 

Դասընթացի ժամանակ քննարկվեցին էներգետիկ կառավարումը համակարգող աշխատանքային խմբի ձևավորման, համակարգի ներդրման և իրականացման աշխատանքային ծրագրերի, արդիականացման համար էներգախնայողության առումով նպատակահարմար շենքերի ընտրության չափորոշիչների վերաբերյալ հարցեր։

 

Ալավերդի համայնքում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի, էներգետիկ ոլորտի պատասխանատուների գործառույթների շրջանակի, ինչպես նաև համայնքային բյուջեից ֆինանսավորվող շենքերի և համայնքային  ենթահամակարգերում էներգասպառման տվյալների  և տեխնիկական գույքագրման ձևաթղթերի (օբյեկտի քարտ) լրացման մասին դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ՄԱԶԾ-Սիդա ծրագրի փորձագետ Վահագն Աթայանը։

 

ՄԱԶԾ-Սիդա ծրագրի փորձագետ Անդրե Օհանյանը ներկայացրեց շենքերի էներգետիկ սպառման հիմնական ուղղություններն ու էներգախնայողության ապահովման միջոցառումները։ 

 

Իսկ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության և անդամակցող համայնքների հիմնական հանձնառությունների, կայուն էներգետիկ զարգացման հեռանկարների, մշակման գործընթացի և ելակետային տվյալների հավաքագրման գործընթացից խոսեց ՄԱԶԾ փորձագետ Արտեմ Խարազյանը։  

 

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հետագայում համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերը։


Կիսվել