Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային բնապահպանական իրավունք. մասնագիտական զարգացման ծրագրի» շրջանակում կայացավ «Գլոբալ մթնոլորտ և օդ» թեմայով միջոցառումը: Որպես բանախոս հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը՝ «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան՝ որպես զարգացող միջազգային բազմակողմ գործընթաց» խորագրով ներկայացմամբ:
Իր խոսքում բանախոսն անդրադարձավ ջերմոցային գազերի ազդեցությանը, մոլորակի մակերևույթի ջերմաստիճանի փոփոխություններին և կլիմայի փոփոխության միջազգային կարգավորումների էվոլյուցիային: Ներկայացման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի կլիմայական քաղաքականությունը և կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողությունների հնարավորությունները: