Հայ
Eng
Շահագրգիռ կողմերի հետ անցկացվեց քննարկում օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ոչնչացման կարողությունների բարելավման վերաբերյալ
08 դեկտեմբերի 2023

Շահագրգիռ կողմերի հետ անցկացվեց քննարկում օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ոչնչացման կարողությունների բարելավման վերաբերյալ

Alt

Դեկտեմբերի 5-ին և 7-ին, «ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի շրջանակներում»՝ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի Ազգային կենտրոնի հետ համատեղ շահագրգիռ կողմերի հետ անցկացվեց «Օզոնը քայքայող նյութերի (ODS) և հիդրոֆտորածխածինների (HFC) ոչնչացման կարողությունների գնահատումը Հայաստանում» թեմատիկ քննարկումներ:

 

Քննարկման առանցքում էին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների վերականգնման, վերամշակման կամ ոչնչացման  կարգավորումները և դրանք կիրառելու հնարավորությունների գնահատումը: Քանի որ Հայաստանը ներկայումս մշակում է ինստիտուցիոնալ շրջանակային պայմաններ համապատասխան թափոնների կառավարման և ենթակառուցվածքների ստեղծման, այդ թվում՝ այդ նյութերի օգտագործման ժամկետի սպառումից հետո ոչնչացման համար, օզոնը քայքայող նյութերի հավաքումը, վերականգնումը և ոչնչացումը շարունակում է մնալ դժվարին և արդիական խնդիր:

 

Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց օզոնաքայքիչ նյութերի նյութերի սպառման ընդհանուր պատկերը՝ մանրամասներ տրամադրելով օզոնաքայքիչ նյութերի քանակի և բնույթի և հիդրոֆտորածխածինների բանկի, այդ նյութերի ոչնչացման համար առկա հնարավորությունների մասին:

 

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը կարևորեց քննարկման նպատակը՝ նշելով որ այս ոլորտում տեղական օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցումը ԵՄ-ի հետ և երկրի կարիքների գնահատումը առանցքային է նաև հասնելու հիդրոֆտորածխածինների՝ որպես ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նպատակներին:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Միջազգային խորհրդատու Բհասքար Նաթը մանրամասներ ներկայացրեց օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ոչնչացման համար անհրաժեշտ գործընթացների, դրանց իրագործելիության, էկոլոգիապես մաքուր կառավարման և ոչնչացման կարողությունների բարելավման և տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին:

 

Քննարկվեց նաև այդ նյութերի ոչնչացման համար լավագույն տեխնոլոգիաների (ցեմենտի վառարաններ), դրանց աշխատանքային պրոցեսի, տեղակայման և անվտանգային պայմանների, այրման ընթացքում առաջացած թափոնների մոնիտորինգի մասին: 

 

Հանդիպումներին մասնակիցները վեր հանեցին ոլորտում առկա խնդիրներն ու բացերը և մտքեր փոխանակեցին գործող կանոնակարգերի բարելավման և կարողությունների զարգացման ուղղությամբ: 

 

Քննարկումներին ներկա գտնվեցին ներկայացուցիչներ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ազգային կենտրոնից, Մթնոլորտային քաղաքականության վարչությունից, Վտանգավոր թափոնների քաղաքականության վարչությունից, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարաններից:

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


Կիսվել