Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ
Տարածաշրջանային ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ Զարգացման տրաստային հիմնադրամի և իրականացվում գործընկեր երկրներում ՄԱԶԾ գրասենյակների կողմից:
Տարածաշրջանային ծրագրի հիմնական նպատակն է էներգաարդյունավետության ազգային համակարգերի ներդրման հզորացման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Եվրասիական տնտեսական միության երկրներում, մասնավորապես, Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Բելառուսում: Ներբեռնել տարածաշրջանային ծրագրի փաստաթուղթը հայերեն, ծրագրի մասին հակիրճ տեղեկությունը՝ հայերեն և ռուսերեն:
Ծրագրի գործունեությունը և արդյունքները/հրապարակումներն արտացոլվում են առանձին վեբ-կայքի միջոցով:
Ծրագիրը հիմնականում կենտրոնանալու է ԵՏՄ տարածաշրջանում կարողությունների ձևավորմանը և աջակցությանը կառավարություններին, ստանդարտացման ինստիտուտներին, արտադրության, բաշխման, մանրածախ առևտրի, սպառողների և շրջակա միջավայրի շահագրգիռ կողմերին՝ նպաստելով էներգախնայողության առավել հնարավոր ծախսարդյունավետ միջոցների կիրառմանը: Ծրագիրը կդիտարկի յուրաքանչյուր մասնակից երկրի համեմատական առավելությունը, կիրականացվեն առաջնահերթ միջոցառումներ` յուրաքանչյուր երկրի կողմից ծրագրի իրականացման նախընտրելի գործընթացների խթանմանն օժանդակելու նպատակով: Ծրագիրը կհիմնվի գործընկեր երկրներում ԷԱ ոլորտում ՄԱԶԾ-ի մի շարք նախկին և ընթացիկ գործողությունների վրա: Ծրագիրը նախատեսում է զգալի համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես տեխնիկական և խորհրդատվական աջակցության, այնպես էլ տեխնոլոգիաների փոխանցման առումով: Տարածաշրջանային ծրագիրն ունի գործընկեր ծրագրեր Հայստանում՝ լուսավորության և շենքերի մասով, նաև Բելառուսում և Ղազախստանում (հղումները ռուսերեն լեզվով են):
Ծրագիրը նաև, ըստ անհրաժեշտության, կնպաստի ԵՏՄ երկրների փորձաքննության ընթացակարգերի, ստանդարտների և պիտակների ներդաշնակեցմանը: Գործընկեր երկրներում Ծրագիրը ամենաբարձր ազդեցության ժամանակ, նախատեսում է ծախսարդյունավետ կերպով հասնել բնակելի և առևտրային ոլորտներում էներգիայի սպառման կրճատմանը, միջինում 78 մլրդ կՎտժ, և արդյունքում՝ ջերմոցային գազերի նվազեցմանը համեմատած բազային սցենարի հետ, մինչև 2030թ. ընդհանուր ծավալով 43 մլն տոննա CO2–ին համարժեք: Էներգաարդյունավետության ստանդարտների ներդրումը կնպաստի ընդհանուր շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և վերջնական նպատակի իրագործմանը, այն է՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Մասնավորապես, ծրագիրը նպաստում է «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի լրամշակմանը և տեղայնացմանը, ինչպես նաև ԷԱ պիտակավորման համակարգի ներդրմանը, այնպես որ դա աջակցի էներգաարդյունավետության արմատավորմանը բոլոր գործընկեր երկրներում: