Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդը (այսուհետ Խորհուրդ) ստեղծվել է 2012թ.-ին՝ այնուհետև վերակազմավորվել 2021-ին:
Խորհրդի նպատակն է ապահովել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ 2021-2030 թվականների համար Ազգային մակարդակով սահմանված գործողությունների համակարգումը, «ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգ 2030» 13- րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացումը նաև Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի իրականացման համակարգումն ու հսկողությունը:
Խորհուրդը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, խորհրդի անդամներից, մշտական աշխատանքային խմբերից և քարտուղարությունից: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարն է:
Խորհրդին կից մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբերն են՝
1) կոնվենցիայի ներքո երկրի հաշվետվայնության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ.
2) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ.
3) ֆինանսավորման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Խորհրդի նախագահի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր աշխատանքային խմբեր` խորհրդի իրավասությունից բխող առանձին խնդիրների լուծման նպատակով
Խորհրդի ստեղծման, կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ վարչապետի N 719 - Ա որոշում