Հայ
Eng
«Հայաստանում կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում – CBIT 2» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիր

«Հայաստանում կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում – CBIT 2» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիր

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանում ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ Փարիզյան համաձայնագրի ներքո թափանցիկության ընդլայնված շրջանակի (ԹԸՇ) հաշվետվողականության պահանջները բավարարելու համար՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։

 

Ծրագրի բաղադրիչները եվ արդյունքները

-       Թափանցիկության ինստիտուցիոնալ և իրավական կարգավորումներ. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման (ՉՀՀ) և ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների հետևման ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների ամրապնդում՝ ԹԸՇ-ին ամբողջապես համապատասխանելու համար:

-       ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո բարելավված հաշվետվողականություն. ԿՓՇԿ-ի բարելավված հաշվետվողականություն՝ թափանցիկության ջանքերը պահպանելու և ընդլայնելու համար, ներառյալ ՉՀՀ համակարգի գործառնականացումը և ընդլայնումը նոր մոդուլներով (օրինակ՝ հարմարվողականություն) և SMART ու գենդերային զգայուն ցուցանիշների ներառումը:

-       Կարողությունների զարգացում և գիտելիքների կառավարում. Կլիմայական թափանցիկության բարելավման և գիտելիքների արդյունավետ կառավարման համար ինստիտուցիոնալ և անհատական կարողությունների ամրապնդում, որն իրականացվում է հարմարեցված ուսուցման և մենթորության ծրագրի միջոցով:

-       Մոնիթորինգ և գնահատում. Ծրագրի պարբերական մոնիթորինգ և քաղված դասերի հավաքագրում ու տարածում։

 

Ծրագրային փաստաթուղթ

Կիսվել