«Մաքուր օդ՝ առողջության և կանաչ աճի համար Հայաստանում» («ԵՄ-ն հանուն մաքուր օդի Հայաստանում») համատեղ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի Հանրապետության կարողությունները՝ օդի որակի մոնիթորինգի, վերլուծության և կարգավորման ոլորտներում՝ նպաստելով օդի որակի բարելավմանը, հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը և կանաչ ու կայուն աճին։
Ծրագիրը կնպաստի Հայաստանում օդի որակի մոնիթորինգի ազգային համակարգի արդիականացմանն ու ընդլայնմանը, օդի որակի կառավարման իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ շրջանակի կատարելագործմանը, օդի որակի մոնիթորինգի, մոդելավորման, գնահատման և քաղաքականության իրականացման համար պատասխանատու ազգային կառույցների տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև օդի որակի վերաբերյալ ճշգրիտ, ժամանակին և օգտագործողի համար հասանելի տեղեկատվության մատչելիության բարելավմանը։ Ծրագիրը նաև կնպաստի շահագրգիռ կառույցների միջև համակարգման ամրապնդմանը և գիտական տվյալների առավել արդյունավետ կիրառմանը քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության կողմից։ ՄԱԶԾ-ն հանդիսանում է ծրագրի առաջատար մասնակցող ՄԱԿ-ի կազմակերպությունը և համակարգող գործակալությունը, իսկ ՄԱԶԾ-ի Բազմակողմ գործընկերային հավատարմագրային հիմնադրամների գրասենյակը (MPTFO) իրականացնում է վարչական գործակալի գործառույթները։