Հայ
Eng
Մթնոլորտային արտանետումների հաշիվներ Հայաստանի համար․ տվյալների գնահատում և իրականացման ճանապարհային քարտեզ
31 հունվարի 2022

Մթնոլորտային արտանետումների հաշիվներ Հայաստանի համար․ տվյալների գնահատում և իրականացման ճանապարհային քարտեզ

Alt

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագրի շրջանակում կատարվել է տվյալների գնահատում և մշակվել է մթնոլորտային արտանետումների հաշիվների մշակման ճանապարհային քարտեզ։


Հայաստանի մթնոլորտային արտանետումների հաշիվների մեկնարկային կետ են հանդիսանալու ազգային ջերմոցային գազերի արտանետումների կադաստրի համակարգը և ազգային արտանետումների կադաստրը։ Մթնոլորտային հաշիվների մշակման հիմնական մարտահրավերը կադաստրի տվյալները Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ) խմբերին վերաբաշխելն է։


Մթնոլորտային հաշիվների կարևորությունը պայմանավորված է միջազգային պարտավորություններով։ Բացի այդ, մթնոլորտային օդի պահպանության քաղաքականությունն ու միջոցառումները պետք է հիմնված լինեն վիճակագրական տվյալների վրա։ Մթնոլորտային հաշիվների մեթոդաբանության կազմման ուղղությամբ աշխատում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի միջազգային խորհրդատու Ջուլի Հասը նշում է, որ մթնոլորտային արտանետումների հաշվառման առումով որոշակի խնդիրներ կան, մասնավորապես բիզնես ռեգիստրում և աղտոտման ռեեստրում օգտագործվող տարբեր ծածկագրերը, տնային տնտեսություններին պատկանող տրանսպորտային միջոցների և ջեռուցման նպատակով վառելիքի օգտագործման վերաբերյալ տվյալների բացակայությունը։


Այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին պատմող հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։


 



Կիսվել