Ջրային ոլորտը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է: Կլիմայի փոփոխությունը զգալի ազդեցություն ունի ջրի շրջապտույտի վրա՝ արդյունքում փոփոխվում է տեղումների պարբերականությունը, բարդանում են ջրային ռեսուրսների հասանելիության և պաշարների վերաբերյալ կանխատեսումները, ավելանում է հասանելի ջրի որակի վատթարացման ռիսկը: Այս համատեքստում առավել կարևորվում է ջրային ռեսուրսների կայուն կառավարումն ու ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը:
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի (OiEAU) կողմից մշակվում է ՀՀ ջրային ոլորտի հարմարվողականության պլան, որը կվերջնականացվի ոլորտի շահառուների հետ քննարկումներից հետո:
Փաստաթղթի հայերեն թարգմանության նախնական աշխատանքային տարբերակը կարող եք տեսնել այստեղ: