«Կլիմայական արկղիկ»-ը ուսումնական նյութերի հավաքածու է, որը նվիրված է կլիմայի փոփոխություն թեմային: Այն հասցեագրված է 2-ից 12-րդ դասարանների աշակերտներին և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին: «Կլիմայական արկղիկի» նպատակն է աշակերտներին տրամադրել գիտելիք շրջակա միջաբայրի և դրա վրա մարդու գործունեության ազդեցության մասին, ձևավորել բնապահպանական մշակույթ, դաստիարակել բնության նկատմամբ խնայողական վերաբերմունք և բնական պաշարների պատասխանատու սպառման վարքագիծ, ինչպես նաև աջակցել ուսուցիչներին պատրաստելու և իրականացնելու դասեր, որոնք անմիջականորեն, կամ անուղղակի կերպով կապված են կլիմայի փոփոխության հետ: «Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականցվող «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական և իրազեկվածության բարձրացման Կլիմայական արկղիկ» եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական և իրազեկվածության բարձրացման՝ Կլիմայական արկղիկ» ծրագիրը հանդիսանում է տարածաշրջանային ծրագրի մաս և իրականացվում է Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Բելառուսում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնադրամի» և համաֆինանսավորվում ՄԱԶԾ տեղական գրասենյակների կողմից։