Հայ
Eng
Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում
10 դեկտեմբերի 2020

Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում

Alt
Գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է: Կլիմայական փոփոխությունների ազդեցություններն այս ոլորտում բազմաթիվ են: Ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները, ինչպես նաև եղանակային վտանգավոր երևույթները մեծ ազդեցություն ունեն բերքատվության, անասնապահության արդյունավետության, անհրաժեշտ ոռոգման ջրի քանակի և գյուղատնտեսական տարաբնույթ գործընթացների վրա, ներառյալ՝ բերքի տեղափոխումն ու պահեստավորումը:

ԿՓ մարտահրավերներից գյուղատնտեսական գործընթացների ապահովագրումն ու հարմարվողականության միջոցառումների կիրառումն անհրաժեշտ նախապայման են երկրի կայուն տնտեսական զարգացման համար:  

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում պատրաստված սույն ձեռնարկն ամփոփում է գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության միջոցառումների կիրառելի լուծումները:

 

 

 

 

 

 


Կիսվել