Հայ
Eng
Կլիմայի փոփոխությունը և միգրացիան Հայաստանում. փորձնական ուսումնասիրություն
15 դեկտեմբերի 2022

Կլիմայի փոփոխությունը և միգրացիան Հայաստանում. փորձնական ուսումնասիրություն

Alt

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվել է «Կլիմայի փոփոխությունը և միգրացիան Հայաստանում» փորձնական ուսումնասիրությունը: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են մարդկանց միգրացիոն մտադրությունները պայմանավորված կլիմայի փոփոխության ազդեցությամբ և/կամ հարմարվողականության համայնքային գործողությունների բացակայությամբ: Փորձնական ուսումնասիրության հիմքում ընկած են Շիրակի և Տավուշի մարզերում 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ներառել է 300 տնային տնտեսությունների (տ/տ) հարցում 14 գյուղական բնակավայրերում և 18 ֆոկուս-խմբային քննարկում (ՖԽՔ) գյուղական, քաղաքային և մարզային կառավարման մարմինների վարչակազմի, համայնքային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Ուսումնասիրության հայերեն տարբերակը հասանելի է այստեղ:

 

 

 


Կիսվել