Լեռնային երկրների համար կլիմայի փոփոխության հիմնական հետևանքներից մեկը սողանքների ակտիվացումն է: Սողանքները լուրջ խնդիր են լեռնային բնակավայրերի բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում՝ աշինությունների, ճանապարհների, գազամատակարարման խողովակների, էլ. Էներգիայի փոխանցման ցանցերի և այլն անվտանգության, ապահովման և գյուղատնտեսական նշանակության հողերի լիարժեք օգտագործման համար:
Այս համատեքստում աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող բնական վտանգների ռիսկերի նվազեցման և բնակչության հարմարվողականության կարողության բարձրացման ուղղություններով:
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում պատրաստված սույն ուղեցույցն ամփոփում է կլիմայի փոփոխության ազդեցությունը սողանքների վրա և համայնքներում սողանքների ռիսկի կառավարմանն ուղղված հնարավորմմիջոցառումները: