Էներգետիկ ոլորտը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտներից է։ Ծայրահեղ եղանակային իրադարձությունները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական վտանգները տարատեսակ ազդեցություն ունեն էներգետիկ ոլորտի վրա (ներառյալ ծառայությունները և ենթակառուցվածքները)՝ սկսած ջեռուցման և հովացման սեզոնային և տարեկան պահանջարկի ավելացումից, հիդրոէներգիայի արտադրության համար ջրային ռեսուրսների նվազումից մինչև էներգիայի փոխանցման ռիսկեր և այլն: Այսպիսով, Հայաստանի էներգահամակարգի վրա եղանակային ծայրահեղ պայմանների անբարենպաստ ազդեցության վաղ հայտնաբերումն ու գնահատումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների մշակումն ու իրականացումը ոլորտի բնականոն գործունեության և զարգացման նախապայմաններից են։
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվել է «Կլիմայի փոփոխության ռիսկերը Էներգետիկ ոլորտում և հարմարվողականության միջոցառումների առաջարկություններ» հետազոտությունը՝ ներկայացնելով էներգակիրների (էլեկտրաէներգիա և բնական գազ) նկատմամբ սպառողների տարբեր խմբերի պահանջարկի վերանայված կանխատեսումները՝ կլիմայի ակնկալվող փոփոխություններi համատեքստում:
Հետազոտության նախագիծը հասանելի է այստեղ։