«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ՄԱԶԾ-ԳԷՀ (CBIT) ծրագրի շրջանակում մշակվել է «Կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնություն և հավաստագրման (ՉՀՀ) հարթակի նախագծման համար նախապատրաստական տեղեկատվության մշակում» ուսումնասիրությունը: Աշխատանքներն իրականացրել է Carbon Limits AS ընկերությունը:
Ուսումնասիրության նպատակն է իրականացնել կլիմայի ՉՀՀ-ում մասնակցող տվյալների և կառույցների մանրամասն գույքագրում, ձևակերպել առաջարկվող ԿՓՉՀՀ հարթակի համակարգային կառուցվածքը և դրա բարեհաջող գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտ օրենսդրական և կարգավորող միջոցառումները: