Հայ
Eng
ՀՀ կանաչ տնկարկների բարելավման և օպտիմալացման խնդիրները՝ կլիմայի փոփոխության համատեքստում
11 ապրիլի 2023

ՀՀ կանաչ տնկարկների բարելավման և օպտիմալացման խնդիրները՝ կլիմայի փոփոխության համատեքստում

Alt

Կլիմայի փոփոխության պատճառով ոչ միայն բարձրանում է մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը, այլև նվազում է տեղումերի քանակը, փոփոխվում է դրանց տեղաբաշխումը տարվա ընթացքում, փոխվում է դրանց բնույթն ու ինտենսիվությունը, ավելանում են եղանակային ծայրահեղ դրսևորումերը և կլիմայական գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակները, ինչը էական բացասական ազդեցություն է ունենում բնական էկոհամակարգերի, տնտեսության և մարդու առողջության վրա։

 

Փոփոխվող կլիմայի և դրանից բխող բացասական ազդեցությունների համատեքստում՝ անհրաժտություն է առաջանում օպտիմալացնել և վերակառուցել քաղաքային ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկները:

 

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում պատրաստված սույն ուղեցույցն ամփոփում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կանաչ ենթակառուցվածքների առկա վիճակը, դրանցում օգտագործված ծառաթփային տեսակաշարը և կլիմայի կանխատեսվող փոփոխության դեպքում դրանց հարմարվողականության ու փոփոխության առանձնահատկությունները և հնարավորությունները կլիմայի փոփոխության ազդեցությունը սողանքների վրա և համայնքներում սողանքների ռիսկի կառավարմանն ուղղված հնարավորմմիջոցառումները:

 


Կիսվել