Հայ
Eng
ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն (մինչեվ 2050 թվական)
01 փետրվարի 2024

ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն (մինչեվ 2050 թվական)

Alt

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թվական) ռազմավարության ընդունումը ևս մեկ անգամ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք նվազեցնելու հավակնությունը:

 

Այս ռազմավարությամբ կառավարությունը նպատակ ունի երկարաժամկետ օրակարգ ապահովել կլիմայական հանձնառությունների համար, հաղորդել վաղ և կանխատեսելի ազդակներ տեղական և օտարերկրյա ներդրողների համար, համադրել զարգացման նպատակները կլիմայական գործողությունների հետ, ինչպես նաև համակարգված դիտարկել մեղմման հնարավորությունները ողջ տնտեսության կտրվածքով՝ ձգտելով առկա մարտահրավերները փոխակերպել իրական հնարավորությունների:

 

Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ:


Կիսվել